Content removal request!


Կիպրոս-Հայաստան․ կայացավ Եղիշե Մելիքյանի և Կառլեն Հովհաննիսյանի նախախաղային ասուլիսը

Ազգերի լիգայի C2 խմբի Կիպրոս-Հայաստան հանդիպմանն ընդառաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը։ Ազգային ընտրանու գլխավոր մարզիչը նշեց, որ Չեռնոգորիայից կրած պարտությունից հետո մեծ աշխատանք է տարվել՝ անհատական և հոգեբանական․ «Ես տեսել մեր երկրպագուների տխրությունը: Իմացե՛ք, որ տասն անգամ ավելի մենք ենք զգացել այդ ամենը, բայց մենք պրոֆեսիոնալ ենք և պետք է հոգեբանորեն աշխատենք ու կռիվ տանք առաջիկա խաղում»։ Կառլեն Հովհաննիսյանի խոսքով՝ 8 օրում 3 հանդիպում անցկացնելը բարդ է, բայց հավաքականը ֆիզիկապես պատրաստ է և միանշանակ պայքարելու է հաղթանակի համար․ «Տրամադրվածությունը մարտական է, պայքարելու ենք հաղթանակի համար: Թիմը պատրաստ է, շատ լավ ֆուտբոլիստներ են հավաքված: Ինքս զգում եմ, որ շատ լավ ապագա ունի մեր թիմը»։ Կիպրոս-Հայաստան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 2-ին, Նիկոսիայի GSP մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20։00-ին։