Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20։00-ին, «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի C2 խմբի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը։ Խաղին ընդառաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և պաշտպան Նաիր Թիկնիզյանի մամուլի ասուլիսը: «Հաղթանակը շատ լուրջ հարց կլուծի, բայց կարևոր է Չեռնոգորիային չպարտվելը», - ասել է Եղիշե Մելիքյանը։ «Առաջիկա 3 խաղում շատ կարևոր են լինելու նվիրվածությունը, կամքի ուժը և բնավորությունը», - նշել է Նաիր Թիկնիզյանը։