Content removal request!


🇦🇲 Վարազդատ Լալայանը` աշխարհի փոխչեմպիոն, 🇬🇪 Լաշա Տալախաձեն`աշխարհի 7-ակի չեմպիոն #armenia #georgia

📞 Գովազդի համար զանգել 055-26-70-89 հեռախոսահամարին ✅ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ավարտված ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ) մեդալների համար պայքարեցին Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։ ԱԱ-ի փոխչեմպիոն (2021թ․) ու բրոնզե մեդալակիր (2022թ․) Վարազդատ Լալայանը երկամարտի 460 կգ (212+248) արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր։ Թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում 24-ամյա Լալայանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 450 կգ (200+250) ու գրավեց 5-րդ տեղը։ Հրում վարժությունում Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ։ Կարիերայում 7-րդ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն, որի երկամարտի արդյունքը 473 կգ (220+253) էր։ Հրում վարժությունում կրկնակի օլիմպիական չեմպիոնն ընդամենը 3 կգ գերազանցեց Սիմոն Մարտիրոսյանին։ Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական փոխչեմպիոն, այժմ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը երկամարտի 459 կգ (213+246) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։ #armenia #հայաստան #հայեր #sports #news #armenian #армения #arushanyanmedia Telegram -https://t.me/armenianfootballtv